Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանում է Երևան

10:52, 14 Մայիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-16-ը  աշխատանքային այցով կլինի Երևանում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:


© 2009 ARMENPRESS.am