Ջրացատկի Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոնը Վլադիմիր Հարությունյանն է

13:21, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ջրացատկի Հայաստանի  առաջնության բոլոր հաղթողները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» մայիսի հանգստյան օրերին տեղի ունեցավ ջրացատկի Հայաստանի  առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 40 մարզիկներ՝ տարբեր տարիքային խմբերում:

Տղամարդկանց 1 մետր, 3 մետր ոստնակացատկ ձևերում հաղթեց Վլադիմիր Հարությունյանը: Վերջինս առաջինն էր նաև աշտարակացատկում:  

Կանանց պայքարում 1 մետր ոստնակացատկում ոսկե մեդալակիր դարձավ Օվսաննա Կարագյոզյանը, 3 մետր ոստնակացատկ ձևում` Ալիսա Զաքարյանը և աշտարակացատկերում` Քրիստինե Հակոբյանը:


© 2009 ARMENPRESS.am