Արքայազն Հարին և Մեգան Մարքլը որդուն անվանել են Արչի

20:08, 8 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը որդուն անվանել են Արչի Հարիսոն Մաունթբաթն-Ուինձոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը:

Մայիսի 8-ին նորածնի ծնողները աշխարհին էին ներկայացրել որդուն:

Տղան յոթերորդ տեղն է զբաղեցնում գահի ժառանգման հերթում՝ պապից՝ արքայազն Չարլզից, հորեղբորից՝ արքայազն Ուիլյամից, արքայազն Ուիլյամի երեք երեխաներից և իր հորից՝ արքայազն Հարիից հետո: Արքայազն Հարիի որդու ծնվելով՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին տատիկ է դարձել ութերորդ անգամ: Արքայազն Հարին և Մեգանը, ինչպես և խոստացել էին, լուսանկարիչների ու հեռուստաօպերատորների են հրավիրել Վինձոր, ուր վերջերս են տեղափոխվել: Ի տարբերություն արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթի, դքսուհի Մեգանը չի ցանկացել լուսանկարիչների առջև կեցվածք ընդունել ծննդաբերությունից անմիջապես հետո՝ նախընտրելով առաջին օրերն անցկացնել երեխայի, ամուսնու և իր մոր՝ Դորիայի հետ, որը թոռան ծնվելու կապակցությամբ եկել Է Լոս Անջելեսից:

Արքայազնի որդին ծնվել էր մայիսի 6-ի վաղ առավոտյան, նրա քաշը կազմել էր 3,2 կիլոգրամ:


© 2009 ARMENPRESS.am