Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

09:38, 8 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայում Ուրկաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:


© 2009 ARMENPRESS.am