Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ Է հայտարարված SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ

09:50, 6 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ Է հայտարարված «Շերեմետեւո» օդանավակայնում SSJ-100 ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը մայիսի 5-ի երեկոյան մեկնել Էր Մուրմանսկ, բայց վերադարձել Էր օդանավակայան, վթարային վայրԷջք կատարել ու բռնկվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այսօրվանից եռօրյա սուգ Է հայտարարվում Մուրմանսկի մարզի տարածքում»,- լույս մայիսի 6ի գիշերը լրագրողներին հայտնել Է մարզի ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Չուբիսը:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել Է 41 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի զոհվելը: Ինքնաթիռում եղած 78 ուղեւորներից հաջողվել Է փրկել 37-ին, հոսպիտալացվել Է հինգ մարդ:

Մոսկվայից Մուրմանսկ ընթացող SU1492 չվերթը աղետի ազդանշան Էր տվել թռիչքից հետո՝ կապված, ենթադրաբար, կապի եւ սարքավորումների խափանման հետ: Օդանավը հարկադրական վայրԷջք Է կատարել եւ բախվել Է թռիչքային գոտուն նախ շասսիով, իսկ հետո քթամասով, ինչի հետեւանքով ինքնաթիռը բռնկվել Է:

Ուղեւորներն ու անձնակազմի անդամներն ինքնաթիռից դուրս են եկել փչովի շարժասանդուղքով: «Աերոֆլոտի» ներկայացուցիչը հայտնել Է, որ Superjet-ի ուղեւորները տարհանվել են 55 վայրկյանի ընթացքում (նորմատիվը 90 վայրկյան Է): Աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են լույս երկուշաբթի օրվա գիշերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am