Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող

09:30, 6 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցում է Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի մրցաշարին՝ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Սուսաննա Ստեփանյանը 40 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մրցակիցներին նվաճեց ոսկե մեդալ: Սա Սուսաննայի երկրորդ մասնակցությունն է միջազգային մրցաշարի:

Մրցաշարին մասնակցում են 28 երկրների 563 մարզիկներ՝ 222 աղջիկ և 341 տղա:


© 2009 ARMENPRESS.am