«Արարատ-Արմենիա»-ն պարտվեց «Գանձասար-Կապան»-ին
17:32, 4 Մայիս, 2019ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 31-րդ տուրը մեկնարկեց անակնկալ արդյունքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Գանձասար-Կապան»-ը մրցեց «Արարատ-Արմենիա»-ին: Տեղատարափ անձրևի ներքո կայացած խաղում «Գանձասար-Կապան»-ը հաղթեց 2:1 հաշվով: Կապանյան ակումբի կազմում աչքի ընկան Դավիթ Մինասյանը և Գեղամ Հարությունյանը: «Արարատ-Արմենիա»-ի հեղինակության գնդակը խփեց Լուիսը:
Տուրի մյուս երեք հանդիպումները կկայանան մայիսի 4-ին, 5-ին և 6-ին:
© 2009 ARMENPRESS.am