ԱՄՆ-ում քիմիական գործարանում պայթյունի հետևանքով մարդիկ են հոսպիտալացվել

11:53, 4 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքում պայթյուն է տեղի ուենցել տեղի քիմիական գործարաններից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունի պատճառներն այս պահին հստակեցված չեն: Կատարվածի հետևանքով չորս մարդ հոսպիտալացվել է: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները:


© 2009 ARMENPRESS.am