Էդուարդ Աղաջանյանն առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու

21:39, 2 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը առաջադրվել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու: Այդ մասին Աղաջանյանը նշեց ՔՊ կուսակցության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:  

«Ունեմ իմ տեսլականը կուսակցության ապագայի վերաբերյալ և համարում եմ, որ վարչության անդամի կարգավիճակն ավելի կհեշտացնի իմ տեսլականն իրականություն դարձնելու գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Էդուարդ Աղաջանյանը:

ՔՊ առաջիկա համագումարի ժամանակ կընտրվի կուսակցության վարչության կազմը։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։

 


© 2009 ARMENPRESS.am