Վրաստանի բնակչությունը կրճատվել Է. վիճծառայություն

17:28, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 1-ի տվյալներով, Վրաստանի բնակչությունը կազմել Է 3 մլն 723 հազար 500 մարդ, ինչը 0,2 տոկոսով պակաս Է, քան նախորդ տարում: Ըստ գերատեսչության տվյալների, 2018 թվականին գրանցվել Է դրական բնական աճ (4614) եւ բացասական միգրացիոն սալդո (-10783), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 58,7 տոկոսն ապրում Էր քաղաքային բնակավայրերում:

Դրա հետ մեկտեղ, Թբիլիսիի բնակչությունը կազմում Է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը: Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 0-ից մինչեւ 14 տարեկան բնակչության բաժինը կազմում Է բնակչության ընդհանուր թվաքանակի 20,3 տոկոսը, աշխատունակ տարիքի (15-ից մինչեւ 64 տարիքային խումբ) ակտիվ բնակչության բաժինը՝ 64,9 տոկոս, իսկ 65 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց բաժինը կազմում Է 14,8 տոկոս: Դրա հետ մեկտեղ, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը նախորդ տարվա համեմատությամբ գործնականում չի փոխվել եւ հասել Է 1 մլն 790,9 հազարի, իսկ կանանց թիվը նվազել Է 0,3 տոկոսով՝ մինչեւ 1 մլն 932,6 հազար: Վրաստանի բնակչության 48 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 52 տոկոսը՝ կանայք:


© 2009 ARMENPRESS.am