Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ
12:58, 30 Ապրիլ, 2019ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ ապրիլի 30-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:
© 2009 ARMENPRESS.am