Բռնցքամարտի ֆեդերացիան դիմել է դատարան ընդդեմ նախարարության  

12:02, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել ՀՀ սպորտի և երիտասարդությանը` ֆեդերացիայի ֆինանսավորումը վերականգնելու հայտով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

«ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում, կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը՝ հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:
Բնականաբար, այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ, և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է և դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն՝ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է»,- գրել է Գևորգյանը:


© 2009 ARMENPRESS.am