Ռուսաստանը ողջունում Է միջուկային զենքից հրաժարվելու Թրամփի կոչը

14:59, 26 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ողջունում Է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Չինաստանին: Ապրիլի 26-ին այս մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին նվիրված 2020 թվականի ամփոփիչ խորհրդաժողովի նախապատրաստական կոմիտեի երրորդ նստաշրջանի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հաշվի առնելով միջուկային զենքի դերի աճն ամերիկյան դոկտրինային փոստաթղթերում եւ դրա աստիճանական փոխադրումն այն միջոցների հարթություն, որոնք կարող են կիրառվել մարտի դաշտում, նման հայտարարությունը կարելի Է միայն ողջունել»,- ասել Է ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը:
Ըստ որում Ռուսաստանն ուշադրությամբ ուսումնասիրում Է ԱՄՆ-ի կողմից հնչող ազդանշանները Չինաստանի մասնակցությամբ միջուկային զինաթափման հնարավոր եռակողմ համաձայնագրի մասին, հավելել Է Ռյաբկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am