ՀՀ ԶՈՒ նոր սպառազինությունների մատակարարումների պայմանավորվածությունները ձեռք են բերվել

14:52, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մանրամասներ չի հայտնում Զինված ուժերի նոր սպառազինության մատակարարումների վերաբերյալ, սակայն նշում է, որ դրանք բոլորն արդեն ձեռք են բերված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում:

«Տարբեր այն մատակարարումները, որոնք պետք է իրականացվեն մինչև տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում, բոլորի վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերված, ուղղակի մանրամասներ չեմ կարող բացել: Երբ կմատակարարվի, այն ժամանակ կխոսենք»,- ասաց Տոնոյանը:


© 2009 ARMENPRESS.am