Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

11:45, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am