Վարազդատ Հարոյանը մեկ րոպե է անցկացրել «Ուրալ»-ի կազմում  

10:32, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը ակումբի կազմում հանդիպմանը մասնակցել է ընդամենը մեկ րոպե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը արտագնա խաղում մրցել և նվազագույն հաշվով հաղթել է «Կռիլյա Սովետով»-ին:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում չի եղել, սակայն փոխարինման է դուրս եկել 90+6-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 10-րդ հորիզոնականում է:


© 2009 ARMENPRESS.am