Անդրե Չալըշըրըն դարձել է գոլի հեղինակ  

10:17, 26 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըրն դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 5-րդ տուրում Չալըշըրի «Գյոթեբորգ»-ը արտագնա խաղում մրցել է «Կալմա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի պաշտպան Անդրե Չալըշըրըն թիմի մեկնարկային կազմում է եղել, մասնակցել ամբողջ խաղին և դարձել գոլի հեղինակ:

«Գյոթեբորգ»-ն այս տուրից հետո 7 միավորով 6-րդ տեղում է։


© 2009 ARMENPRESS.am