Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից

16:23, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:

Հայկ Մալխասյանն այս պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հունիսից:
 


© 2009 ARMENPRESS.am