«Փյունիկ»-ի մարզչի տղան գլխավորեց «Փյունիկ-2»-ը
15:12, 25 Ապրիլ, 2019ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Տարխանովը, որն առաջին թիմի մարզչի տղան է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 32-ամյա ռուս մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Եկատերինբուրգի «Ուրալի» մինչև 21 տարեկանների թիմը:
Նշենք, որ «Փյունիկ-2»-ը 25 խաղում վաստակած 29 միավորով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
© 2009 ARMENPRESS.am