ԱՄՆ-ում մասնավոր ընկերությանն առաջին անգամ թույլատրել են ապրանքներ առաքել անօդաչուների միջոցով. WSJ

14:33, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) առաջին անգամ երկրի մասնավոր ընկերության թույլ Է տվել անօդաչուներ օգտագործել սպառողներին ապրանքներ առաքելու համար: Ինչպես ապրիլի 24-ին հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, այդ իրավունքը տրվել Է Wing Aviation ընկերությանը, որը մտնում Է Alphabet հոլդինգի կառուցվածքի մեջ, եւ այդ որոշումը «կարող Է խթանել ամբողջ երկրում անօդաչուների միջոցով առաքման ծառայությունների հայտնվելուն», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընկերությունը, The Wall Street Journal-ի տվյալներով՝ մշակել Է Hummingbird բեռնատար անօդաչուն, որը կարող Է ուղղաձիգ կերպով թռչել վեր, իսկ այնուհետեւ անցնել հորիզոնական թռիչքի: Թռիչքի կառավարումը գետնից իրականացնում Է օպերատորը: Ավելի վաղ Wing Aviation ընկերությունը կատարել Է համակարգի փորձարկումներ՝ պարենային խանութներից կատարելով պատվերների անվճար առաքումներ գյուղական վայրերի բնակիչներին Վիրջինիայի Բլեքսբուրգ քաղաքի շրջանում:

Այժմ, ստանալով ԴԱՎ-ի թույլտվությունը, ընկերությունը կկարողանա սահմանել առաքման՝ իր ծառայությունների սակագները եւ զարգացնել գործարարությունն այլ շրջաններում: Ինչպես նշել Է The Wall Street Journal-ը, փաստորեն Wing Aviation-ը կգործի այն կանոններով, որոնք նախատեսված են ոչ մեծ ավիաընկերության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am