ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

13:38, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբի հենքի վրա ապրիլի 24-ից 27-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային հանդիպմանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 


© 2009 ARMENPRESS.am