Փարիզի VivaTech միջազգային ցուցահանդեսում հայկական տաղավար կլինի

12:11, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը հայկական տաղավարով ներկայացված կլինի Փարիզի VivaTech միջազգային ցուցահանդեսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Հաջորդ ամիս մենք Փարիզի Viva Tech միջազգային մեծ ցուցահանդեսում ունենալու ենք հայկական տաղավար, որը ինչպես տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, այնպես էլ ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության արդյունք է»,- ասաց Արշակյանը:

Տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 16-18-ը:


© 2009 ARMENPRESS.am