Հայկական համայնքը հարստացրել է մեր անհատականությունն ու մշակույթը. Արգենտինայի նախագահի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

11:35, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արգենտինայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.

«Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական մեծ համայնքին, որն ընտրել է Արգենտինան՝ այստեղ ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր անհատականությունն ու մշակույթը»:

Ապրիլի 24-ին Արգենտինայում հռչակվել է «Ժողովուրդների միջև համերաշխության և հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am