Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության տարելիցը

11:12, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է հրապարակվել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպության «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակվել է հետևյալ գրառումը.

«Հիշատակի այս օրը Ֆրանկոֆոնիան լիովին կիսում է հայ ժողովրդի ցավն ու տոկունությունը:  Պահպանել հիշողությունը, նշանակում է հարգել զոհերի հիշատակը»:


© 2009 ARMENPRESS.am