Շրի Լանկայում ահաբեկչական գործողությունների գործով ձերբակալվածների թիվը հասել Է 76-ի. Ada Derana

10:16, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել Է 76-ի: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել Է Ada Derana պորտալը, լույս հինգշաբթի գիշերը բերման Է ենթարկվել 16 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել Է 359 մարդ, տուժել Է ավելի քան 520 հոգի:

Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am