«Արսենալ»-ը պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին

00:39, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության դեռևս 31-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Վուլվերհեմփթոն» և «Արսենալ» ակումբները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի մեկնարկում «Արսենալ»-ը մի քանի հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ: Բայց «Վուլվերհեմփթոն»-ին հաջողվեց առաջին կեսում 3 գնդակ ուղարկել «զինագործների» դարպասը: Նախ 28-րդ րոպեին գոլ խփեց Նևեսը, այնուհետև՝ 37-րդ րոպեին Դոհերթին, իսկ 45+2 րոպեին Ջոտան հաղթանակն ամրապնդելու լուրջ քայլ կատարեցին:

Երկրորդ կեսում Սոկրատիսի անկյունայինից գլխի հարվածով գոլը միակն էր «Արսենալ»-ի համար: «Զինգործները» պարտվեցին Վուլվերհեմփթոն»-ին 3:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազում էր, սակայն փոխարինվեց 57-րդ րոպեին:

Այս պարտությունից հետո  «Արսենալ»-ը նահանջեց մրցաշարային աղյուսակում և հիմա միայն 5-րդ տեղում է:

 


© 2009 ARMENPRESS.am