Շախմատի վետերանների Հայաստանի թիմը 4-րդն է աշխարհի առաջնությունում

00:16, 25 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ավարտվեց շախմատի աշխարհի վետերանների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ընտրանին վերջին՝ 9-րդ տուրում, մրցում էր Իտալիայի թիմի հետ: Հանդիպումը խաղաղ ելք ունեցավ՝ 2:2:

Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում լրացուցիչ միավորներով գրավեց միայն 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 12 միավոր:

Աշխարհի չեմպիոն դարձավ ԱՄՆ ընտրանին:

Թիմի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:


© 2009 ARMENPRESS.am