Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

20:12, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

Նա ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ: «Միջոցների մի մասը մենք արդեն ներդրել ենք»,- ասել է Տոնոյանը: 

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանը հետագայում էլ շարունակելու է ռուսական սպառազինություն գնել: 

 


© 2009 ARMENPRESS.am