Հայկ Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 2 երևանաբնակներին

16:08, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ  Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին՝ 107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանին և 111-ամյա Մարի Կիրակոսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորել է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը: 

Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն է եղել, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերել են Հայաստան:


© 2009 ARMENPRESS.am