Լոս Անջելեսում Ցեղասպանության տարելիցին երթ կիրականացվի դեպի Թուրքիայի հյուպատոսարան

16:05, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին հազարավոր մարդիկ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում երթ կիրականացնեն՝ կոչ անելով Թուրքիային և Միացյալ Նահանգներին պաշտոնապես ճանաչել տեղի ունեցածը որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NBCLosAngeles-ը:

Երթի մասնակիցները առավոտ 10-ին կհավաքվեն Հոլիվուդի մոտ և այդտեղից քայլերթ կիրականացնեն: Միջոցառման կազմակերպիչը Unified Young Armenians («Միացյալ երիտասարդ հայեր») կազմակերպությունն է:

Կազմակերպիչները նշել են, որ քայլերթի շրջանակում գնալու են Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ՝ ճանաչման իրենց արդար պահանջը ներկայացնելու թուրքական կառավարությանը:


© 2009 ARMENPRESS.am