Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը

16:00, 24 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ին կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:  

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Տիգրան Ֆարմանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, կիսում կորստի ծանր վիշտը:

Տիգրան Ֆարմանյանը ծնվել է 1953թ. մայիսի 16-ին Վրաստանի Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, 1970-1975թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976թ. ՝ աշխատելով որպես «Երեկոյան Երևան» թերթի թղթակից: 1995-2001թթ. եղել է «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, 2001թ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am