Առաջիկայում նախատեսվում է քննարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը

17:25, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում եռամսյակային պարգևավճարներ են լինելու ողջ անձնակազմի համար` բացառությամբ քաղաքապետի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ապրիլի 23-ին կայացած Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մեր անձնակազմին արդեն տեղյակ եմ պահել, նաև մեր ավագանու անդամներին կուզեի տեղյակ պահել, որ լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմի համար: Անձնակազմը բառի բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, քան անցած տարի այս ժամանակ և պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգևատրվի»,- ասաց Մարությանը:

Նրա խոսքով՝ հետագայում նախատեսում է քննարկել քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը:    

 


© 2009 ARMENPRESS.am