Սաուդյան Արաբիան շնորհակալություն Է հայտնել ԱՄՆ-ին իրանական նավթին վերաբերող որոշման համար

15:29, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ասաֆը հայտարարել Է, որ թագավորությունը երախտագիտություն Է հայտնում իրանական նավթի գնման պատժամիջոցներից բացառությունների վերացման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել Է, որ չի երկարաձգի այդ բացառությունները: Սպիտակ տունն այդ կերպ հույս ունի իրանական նավթի արատահանումը կրճատել մինչեւ զրո: «Թագավորությունը լիովին պաշտպանում Է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը՝ դրանք համարելով անհրաժեշտ՝ իրանական վարչակարգին հարկադրելու դադարեցնել ապակայունացման քաղաքականությունը, ահաբեկչության օժանդակումն ու հովանավորումն ամբողջ աշխարհում»,- հայտարարել Է արտաքին գործերի նախարարության ղեկավարը, ում խոսքը մեջբերում Է Սաուդյան Արաբիայի SPA նորությունների գործակալությունը:

Նախարարը նշել Է, որ թագավորությունը կշարունակի շուկաների կայունացմանը միտված իր քաղաքականությունը: «Թագավորությունն իր գործողությունները կհամակարգի նավթի մյուս արտադրողների հետ՝ սպառողներին նավթի համապատասխան մատակարարումների ապահովման նպատակով, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության կայունության եւ աճի ապահովման համար»,- հավելել Է Ալ Ասաֆը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am