Նազարբաեւը խնդրել Է Տոկաեւի թեկնածությունը պաշտպանել նախագահի ընտրություններում

11:26, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ղազախստանցիներին խնդրել Է պետության ղեկավարի ընտրություններում պաշտպանել հանրապետության գործող ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին Nur Otan կուսակցությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 23-ին Նուր Սուլթանում տեղի Է ունենում Nur Otan կուսակցության համագումարը, կուսակցություն, որի նախագահը Նազարբաեւն Է: Նա առաջարկել Է նախագահի պաշտոնի համար առաջադրել Տոկաեւի թեկնածությունը: Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին: «Ես կշռադատված որոշում եմ ընդունել, ուստի հայտարարում եմ՝ վստահ եմ, որ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն այն մարդն Է, որը լիովին կհետեւի բոլոր ղազախստանցիների բարեկամության եւ հավասար իրավունքների քաղաքականությանը: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում պաշտպանել նրա թեկնածությունը: Դա անսխալ որոշում կլինի»,- ասել Է Նազարբաեւը՝ ելույթ ունենալով համագումարում:

Ղազախստանը գրեթե 30 տարվա ընթացքում գլխավորած Նազարբաեւը երկրի նախագահի լիազորությունները վայր Է դրել մարտի 20-ին: Պետության ղեկավար Է դարձել Տոկաեւը, որը մինչ այդ երկրի խորհրդարանի Սենատի (վերին պալատի) նախագահն Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am