Վրաստանի վարչապետն «առանձնահատուկ հարգանքով» դիմել Է Պանկիսի բնակիչներին

09:59, 23 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն դիմել Է Պանկիսի կիրճի բնակիչներին եւ հավաստիացրել, որ ՀԷԿ-ի կառուցման կապակցությամբ նրանց կարծիքը հաշվի կառնվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 21-ի առավոտյան Պանկիսի կիրճում իրադրությունը սրվել Է, երբ Ալազան գետի ափին սկսվել Է «Սամկուրացկալի 2» ՀԷԿ-ի շինարարությունը, ինչը հանգեցրել Է տեղի բնակիչների բողոքը: «Առանձնահատուկ հարգանքով ցանկանում եմ դիմել Պանկիսի կիրճի բնակիչներին: Մենք երբեք ոչ մի տարածաշրջանում, ոչ մի բնակավայրում կամ գյուղում ոչ մի նախագիծ չենք իրականացրել առանց քաղաքացիների հետ կոնսուլտացիաների եւ երկխոսության: Դա մեր իշխանության ձեռագիրն Է: Եվ դուք գիտեք, որ այդ երկխոսությունը շարունակվում Է»,- հայտարարել Է Բախտաձեն Առաջին ալիքի եթերում:

Ըստ որում Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել Է, որ «ագրեսիան մեր իրավապահների նկատմամբ բացարձակապես անհանդուրժելի Է, ելնելով դանից՝ պատասխանն օրենքի շրջանակներում կլինի համապատասխան»,- ասել Է Վրաստանի կառավարության ղեկավարը, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am