Սննդակարգերն ամերիկացիների կյանքեր են խլում անբուժելի հիվանդություններին հավասար. գիտնականներ

14:45, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ սննդակարգեր ոչ միայն արդյունավետ չեն, այլեւ կարող են վնաս հասցնել օրգանիզմին եւ նույնիսկ հանգեցնել մահաբեր վախճանի: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները՝ տարբեր տեսակի սննդակարգերի հետեւող մարդկանց առողջության վիճակի բազմամյա հետազոտության հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, օրինակ, ամերիկացի սննդագետները պարզել են, որ այսպես կոչված նատրիումային սննդակագին հետեւողները, որի հիմքում ընկած Է կարմիր միսը, ենթարկվում են վաղաժամ մահվան վտանգի: Գիտնականների ստացած տվյալներով՝ 1990 թականից այդ սննդակարգից նշվել Է մահացության բարձր մակարդակ՝ 33 մահացու վախճան ԱՄՆ-ի 100 հազար բնակչի հաշվով: Չնայած ԱՄՆ-ի բնակչության առողջացման ընդհանուր դրական դինամիկային, ոչ արդյունավետ եւ ակնհայտ գիտականորեն չհիմնավորված սննդակարգերի հետեւելուց մահերի քանակով 1990 թվականից ի վեր երկիրն աշխարհում 43-րդ տեղից բարձրացել Է ընդամենը վեց կետով՝ 100 հազար պացիենտի հաշվով 170 մահացու վախճանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am