Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը

17:40, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ աջակցություն հայտնելով Շրի Լանկայի ժողովրդին և իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր մկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը:

«Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հիսուս Քրիստոսի Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը: 

Շրի Լանկայի կառավարությանը  և ժողովրդին մեր համերաշխությունն ուժեղ է քան երբևէ: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»:

 


© 2009 ARMENPRESS.am