Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության առաջին ժամերին մասնակցությունը մոտենում է 20 տոկոսին

14:54, 21 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և դերասան Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով քվեարկության առաջին ժամերին ընտրողների մասնակցության ցուցանիշը մոտենում է 20 տոկոսի:

Ընտրատեղամասերի թիվը 199 է: 177 ընտրական տեղամասերից ստացված տեղեկատվության մշակման արդյունքում տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 17.89 տոկոս:

Ուկրանիայի ներքին գործերի նախարարությունը ընտրախախտումների վերաբերյալ 179 ահազանգ է ստացել:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am