Փարիզում ցուցարարները սկսել են ավտոմեքենաներ այրել

17:30, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում անցկացվող «դեղին բաճկոնավորների» ակցիայի մասնակիցները սկսել են այրել ավտոմեքենաներ և մոպեդներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Ժյուլ Ֆերիի բուլվարի շրջանում տրանսպորտային միջոցներն այրում են սև շորեր հագած խուլիգանները՝ «Սև բլոկ» շարժման կողմնակիցները: Նրանք նաև այրել են մի քանի աղբարկղեր: Կրակը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ:

Բախումների վայր ոստիկանների հետ ժամանել է նաև ջրցան:   


© 2009 ARMENPRESS.am