Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է

12:31, 20 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:


© 2009 ARMENPRESS.am