«Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ տոնեցին

18:03, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում կայացան 28-րդ տուրի երեք հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոնը` «Ալաշկերտ»-ը Ղուկաս Պողոսյանի և Ջոել Դամահուի երկու գոլերի շնորհիվ հաղթեց հետնապահ «Արարատ»-ին:

«Արարատ-Արմենիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լոռի»-ի դարպասը: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Օգանա Ուգոչուկվու Լուիսը (դուբլ) և Անտոն Կոբյալկոն: «Շիրակ»-«Բանանց» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

Տուրի վերջին հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին:


© 2009 ARMENPRESS.am