Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորը Հայաստանում է. նա Մոսկվայում ենթարկվել է կրկնակի վիրահատության

17:15, 19 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ականային պատահարից տուժած սակրավորն արդեն Հայաստանում է։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը Մոսկվա տեղափոխվելուց հետո նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել, ապաքինվել է ու վերադարձել Երևան։ Գտնվում է իր տանը։  Սակրավորի առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի։
Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել մարտի 7-ին։ Հայ ականազերծողն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։

© 2009 ARMENPRESS.am