ՀԱՀ-ում առնվազն 13 մարդ Է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցում տեղի ունեցած փլուզումից

12:39, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 13 մարդ Է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցու շենքի մի մասի փլուզման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է News24 տեղական պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի Է ունեցել լույս ապրիլի 19-ի գիշերը երկրի արեւելքի Կվազուլու-Նատալ նահանգում: Նահանգի արտակարգ բժշկական ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մաքենզիի տվյալներով՝ փլուզումը կարող Էր պայմանավորված լինել տարածաշրջանի հյուսիսում տեղացած հորդառատ անձրեւներով:
Նշվում Է, որ միջադեպի հետեւանքով տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել առնվազն 16 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am