Գիտնականները վաղաժամ մահվան անսպասելի պատճառ են նշել

12:28, 19 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան-Պաուլուի (Բրազիլիա) պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք բաց են թողնում նախաճաշը եւ ուտում են քնելուց առաջ, մեծանում Է սրտի տագնապից մահվան ռիսկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտությանը մասնակցել Է միջինը 60 տարեկան 113 պացիենտ, որոնց ախտորոշել Էին սրտամկանի ինֆարկտ՝ Էլեկտրակարդիոգրամայի ST սեգմենտի (STEMI) աճով: Նրանք մասնակցել են հարցման, որի ընթացքում նշել են՝ նախաճաշել են իրենք արդյոք առավոտյան եւ կերել են արդյոք ուշ երեկոյան (քնելուց երկու ժամ առաջ): Նախաճաշը բաց Է թողել կամավորների 58 տոկոսը, ուշ Է ընթրել 51 տոկոսը, իսկ երկու սովորությունն Էլ դիտվել են 41 տոկոսի մոտ:
Պարզվել Է, որ սնվելու երկու առանձնահատկությամբ մարդկանց մոտ մահվան, կրկնակի ինֆարկտի եւ ստենոկարդիայի ռիսկը 4-5 անգամ ավելի մեծ Է եղել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 30 օրվա ընթացքում:
Գիտնականների խոսքով՝ STEMI-ով յուրաքանչյուր հինգերորդ պացիենտը մահանում Է մեկ տարվա ընթացքում, ուստի ճիշտ սնվելն արդյունավետ միջոց Է հիվանդի հետագա վիճակի կանխատեսման բարելավման համար: Կերակուր ընդունելու եւ քնելու միջեւ ընդմիջումը պետք Է լինի առնվազն երկու ժամ, իսկ նախաճաշը պետք Է բաղկացած լինի կաթնամթերքից, ածխաջրերից ու մրգերից եւ կազմի կալորիաների ընդհանուր քանակի 15-35 տոկոսը:

© 2009 ARMENPRESS.am