ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդները սահմանափակելու նախագծին

10:26, 19 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող վարկային միջնորդության ծառայություններ առաջարկողների գովազդն իրականացնելու համար նախատեսել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկհազարապատիկի չափով, իսկ չորս տարվա ընթացքում կրկնելու համար՝ չորսհազարապատիկի չափով:

Նախագիծն ընդունվեց պատգամավորների 86 կողմ ձայնով:


© 2009 ARMENPRESS.am