Մատվիենկոն վերընտրվեց ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ

16:31, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 18-ին վերընտրվել Է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ԱՊՀ-ի ՄԽՎ) նախագահ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Մատվիենկոյի թեկնածությունը միակն Էր, որոշումն ընդունվել Է միաձայն: «Գործընկերնե՛ր, շնորհակալություն վստահության համար»,-ասել Է Դաշնության խորհրդի խոսնակը: Խորհրդի նախագահի ընտրություններն անցկացվում են ամեն տարի ԱՊՀ-ի ՄԽՎ-ի նստաշրջանի շրջանակում:


© 2009 ARMENPRESS.am