Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը

12:54, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են այս տարի Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am