6,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թայվանում

11:35, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,7 մագնիտուդով երկրաշարժ Է ապրիլի 18-ին տեղի ունեցել Թայվանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի Գլխավոր սեյսմոլոգիական վարչությունը: Նրա հայտարարության համաձայն՝ երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 13:01-ին (Երեւանի ժամանակով 09:01-ին) գրանցվել Է Թայվանի արեւելյան մասի Խուալյան քաղաքի մերձակայքում:

Ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: 23 միլիոն բնակիչ ունեցող Թայվանը գտնվում Է Արեւելյան Ասիայի սեյսմիկ առումով առավել ակտիվ գոտիներից մեկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am