«Ես մերժեցի Համաշխարհային բանկի ղեկավար դառնալու հորս առաջարկը». Իվանկա Թրամփ

11:21, 18 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իվանկա Թրամփը հավաստել Է, որ հայրն իրոք իրեն առաջարկել Է գլխավորել Համաշխարհային բանկը (ՀԲ) այն դեպքում, եթե իրեն հետաքրքրի այդ աշխատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Atlantic հրատարակությանը պատմել Էր, որ իր դստերը հարցրել Է, թե չի ցանկանում արդյոք զբաղեցնել ամենաբարձր պաշտոնը Համաշխարհային բանկում, «որովհետեւ նա շատ լավ Է գլուխ հանում թվերից»: Եվ ահա այժմ արդեն Իվանկան Է պատմում այդ դեպքի մասին: Նրա խոսքով՝ այդ առաջարկությանն ի պատասխան հորն ասել Է, որ ինքը լիովին երջանիկ Է Սպիտակ տան խորհրդականի պաշտոնում: Ի վերջո Թրամփն այնուամենայնիվ մասնակցել Է Համաշխարհային բանկի նոր նախագահի թեկնածության ընտրմանը. թեկնածու Է դարձել ամերիկացի տնտեսագետ Դեւիդ Մալփասը: Միացյալ Նահանգներին վաղուց Է ամրագրված Համաշխարհային բանկի ղեկավար ընտրելու ոչ պաշտոնական իրավունքը:

© 2009 ARMENPRESS.am