Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Chess Classic-ին
10:51, 18 Ապրիլ, 2019ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը, Վենսան Կեյմերը , Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Պյոտր Սվիդլերը, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը, Գեորգ Մեյերը և Արկադի Նայդիչը:
Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 20-ին և կեզրափակվի 29-ին: Այն բաղկացած է 9 տուրից:
© 2009 ARMENPRESS.am